Հայտնի է դարձել, թե ինչ ցուցանիշով է «Ռեալը» շրջանցել «Բավարիային» Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում

Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 12-րդ տեղերը։

Ինչպես հայտնի է, երկու թիմերն էլ ունեն 15 միավոր՝ հինգ հաղթանակով և երեք պարտությամբ։ «Ռեալը» և «Բավարիան» նույնպես ունեն գոլերի նույն տարբերությունը՝ +8 (20 խփած և 12 բաց թողած գոլ)։ Եվրագավաթների գլխավոր մրցաշարի կանոնակարգի միայն հինգերորդ կետով «սերուցքայինները» գերազանցեցին մյունխենցիներին։ Կառլո Անչելոտտիի թիմն ավելի շատ արտագնա հաղթանակ է տարել (2), քան Վենսան Կոմպանիի սաները (1)։

Այսպիսով, «Ռեալը» ու «Բավարիան» դուրս են եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ, վիճակահանության արդյունքներով, թիմերից մեկը կհանդիպի շոտլանդական «Սելթիկին», իսկ մյուսը՝ «Մանչեսթեր Սիթիին»։