«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայի լիգայի փուլի վերջին տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղից անմիջապես հետո խոսել է իր թիմի հաղթանակի և նպատակների մասին։
-Այս հանդիպման ո՞ր փուլն էր ամենակարևորը «Ինտերի» համար:
-Կարծում եմ, որ դա կարմիր քարտ է: Դրանից հետո պարզ էր, որ հաղթելու ենք։ Մենք արդեն առջևում էինք 1։0 հաշվով, հետո կարմիր քարտ, հետո երկրորդ գոլ ու վերջ, այլևս խաղ չկար։ Մենք գիտեինք, որ ծանր խաղ է լինելու։ Մենք գիտեինք, որ «Մոնակոն» շատ ուժեղ թիմ է, որ նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն։ Բայց մենք գիտեինք ինչպես խաղալ նրանց դեմ, ինչպես հարձակվել, ինչպես պաշտպանվել, և վերջում հաղթեցինք։
-Այսպիսի ինտենսիվ մեկնարկ, դա՞ էր «Մոնակոյի» դեմ պլանը։
-Իհարկե։ Մենք միշտ փորձում ենք տանը շատ ագրեսիվ, շատ գերիշխող ֆուտբոլ խաղալ։ Առաջին րոպեներից մենք ցույց տվեցինք, որ գալու ենք այստեղ հաղթելու համար։
-Ո՞ւմ դեմ կցանկանայիք խաղալ հաջորդ փուլում:
-Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե ում դեմ ենք խաղալու։ Կան 4 թիմեր, այնպես որ պարզ չէ։ Մեզ համար տարբերություն չկա, թե ում դեմ կխաղանք։ Կարևորը մեր խաղը ցուցադրելն է,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։