Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ես շատ գոհ եմ երկրորդ հորիզոնականի համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տեղի և 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու մասին։

«Ես շատ գոհ եմ երկրորդ հորիզոնականի համար։ Սա մեծ հաջողություն է ողջ թիմի համար։ Դեռ վաղ է մրցակիցների մասին խոսելը։ Ոչինչ չի կարելի փոխել, տեսնենք ինչ կլինի։

Չեմպիոնների Լիգայում հաղթելը ամենադժվար խնդիրներից մեկն է, քանի որ կան շատ ուժեղ թիմեր։ Դա հեշտ չէ։ «Լիվերպուլը» անհավանական թիմ է, բայց կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կտանք և կպայքարենք մինչև մրցաշրջանի ավարտը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին։ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի չորս ակումբներից մեկը՝ «Մոնակոն», ՊՍԺ-ն, «Բենֆիկան» կամ «Բրեստը», որոնք կխաղան փլեյ-օֆֆի հանդիպումներում։