Անգլիացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը խոսել է Cri՝ «Ալ Նասրի» հետ գավաթ նվաճելու ցանկության մասին։
«Ակնհայտ է, որ այս պահին «Ալ Նասրը» այնքան տպավորիչ չէ, որքան կցանկանար Կրիշտիանուն: Նրանց, հավանաբար, մի քանի նոր խաղացողներ պետք կգան, որպեսզի օգնեն նրան, և հետո նրանք իսկապես կարող են պայքարել տիտղոսի համար:
Ես ճանաչում եմ Կրիշտիանուին, նա ցանկանում է հաղթել առաջնությունը: Նա չի սիրում լինել երկրորդ, երրորդ, չորրորդ, նա ցանկանում է հաղթել: Այս թիմում պետք է ևս մի քանի հաղթողներ ունենաս, և դու կարող ես դա անել»,- ասել է Մորգանը ակումբային լրատվամիջոցներին՝ Al Nasr-ին:
Սաուդյան Արաբիայի առաջնության 17 տուրից հետո Ալ-Նասրը 35 միավորով զբաղեցնում է աղյուսակի 4-րդ հորիզոնականը։