«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն չի կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Չավի Միգելը։
Ըստ աղբյուրի՝ Օլմոն դեռ չի մարզվում հիմնական խմբի հետ, ուստի մեծ է հավանականությունը, որ նա չի մասնակցի «Ալավեսի» դեմ խաղին։ Նախկինում հաղորդվում էր, որ իսպանացի կիսապաշտպանին սպասվում էր խաղադաշտ վերադառնալ այս խաղում։
Իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրի «Բարսելոնա» – «Ալավես» հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։