«Թոթենհեմը» ձգտում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ հարձակվող Մատիս Թելի տեղափոխության հարցում։
Հնարավոր գործարքը կարող է կազմել 60 միլիոն եվրո: Ակումբները համաձայնության են եկել, սակայն այժմ որոշումը պետք է կայացնի անձամբ Թելը։
2024/2025 մրցաշրջանում Մատիս Թելը «Բավարիայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման։ Հարձակվողը ոչ մի գոլ չի խփել, սակայն կարողացել է մեկ գոլային փոխանցում կատարել իր թիմակցին:
Թելի պայմանագիրը Մյունխենում նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: