«Բավարիայի» հարձակվողը կարող է տեղափոխվել մադրիդյան թիմ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը կարող է շարունակել ելույթները Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichaes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Հնարավոր է ֆուտբոլիստին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ հետո գնել նրան։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։

Թելի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ութ հանդիպման, դառնալով՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ։