«Բայերը» ձեռք է բերել արգենտինացի կիսապաշտպանին

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Էմիլիանո Բուենդիան տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»։ Գերմանական ակումբը հայտարարել է 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Խետաֆեն» և «Նորվիչը»։ Նա ճանաչվել է Չեմպիոնշիփի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2020/21 մրցաշրջանում։

Արգենտինացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մեկ գոլ է խփել «Ասթոն Վիլայի» 19 խաղում։