«Ասթոն Վիլան» 1983 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ

Կայացավ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրի հանդիպումը, որում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթեց «Սելթիկին»։

Այսպիսով, Ունայ Էմերիի թիմը դուրս եկավ մրցաշարի ուղիղ 1/8-րդ եզրափակիչ՝ զբաղեցնելով աղյուսակի 8-րդ հորիզոնականը (16 միավոր)։

«Ասթոն Վիլան» 1983 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆ, երբ այն կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ։