«Արսենալի» 17-ամյա ֆուտբոլիստը դարձավ երկրորդ ամենաերիտասարդ անգլիացին, ով գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում

«Արսենալի» կիսապաշտպան Իտան Նվաներին Չեմպիոնների Լիգայի 8-րդ տուրի «Ժիրոնայի» հետ արտագնա խաղում (2։1) խփեց հաղթական գոլը։

17-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել հանդիպման 42-րդ րոպեին՝ խփելով իր դեբյուտային գոլը մրցաշարում։

Ինչպես նշում է Opta-ն, Նվաներին դարձավ երկրորդ ամենաերիտասարդ անգլիացին (17 տարեկան 314 օրական), որը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում։ Ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ով Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2021 թվականի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (1։2) 17 տարեկան 289 օրական հասակում։