«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրում ՊՍՎ-ից կրած պարտությունից հետո (2։3) կիսվել է իր մեկնաբանությամբ։
Նշենք, որ այս պարտությունը հոլանդացի մասնագետի համար առաջինն էր մերսիսայդցիների ղեկին Չեմպիոնների Լիգայում։
«Սա լարված խաղ էր՝ բազմաթիվ հնարավորություններով, և ես կարծում եմ, որ դա այն էր, ինչ բոլորն էին սպասում։
Հեռացնե՞լ Նալոյին․ Դա դաժան էր, նա նախկինում երբեք չէր խաղացել հիմնական թիմում, և Չեմպիոնների Լիգայում դեբյուտ անելը, հավանաբար, ամենադժվար բանն է։ Նա սխալ է մեկնաբանել իրավիճակը, և դա կարևոր դաս է։ Դաժան է, երբ դու դեբյուտ ես անում Չեմպիոնների Լիգայում, իսկ հետո մի քանի րոպե հետո հեռանում ես», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։