Չեմպիոնների Լիգայում 21-րդ դարի ռեկորդ է գրանցվել

Կայացել են Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրի 18 հանդիպում, որոնցում թիմերը հեղինակել են 64 գոլ։

Ինչպես հայտնում է Opta Sport-ը, այս ցուցանիշն ամենաբարձրն է 21-րդ դարում։ Իսկ մրցաշարի ողջ պատմության մեջ սա երկրորդ արդյունքն է։ Այսպիսով, մեկ խաղ օրվա ռեկորդը սահմանվել է 1970 թվականի սեպտեմբերի 16-ին 1970/1971 մրցաշրջանի Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջին փուլում, երբ 16 խաղում գրանցվեց 66 գոլ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» դարձավ եվրոպական գլխավոր մրցաշարի ընդհանուր փուլի հաղթող՝ ութ խաղում վաստակելով 21 միավոր։ «Բարսելոնան» 19 միավորով երկրորդ տեղում է։ Լոնդոնի «Արսենալը» 19 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին։