Թուրինի «Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը խոսել է «Բարսելոնայի» դարպասապահների մրցության մասին։
Վոյցեխ Շչեսնին վերջին ժամանակներս ստանձնել է թիմի մեկնարկային դարպասապահի դերը, սակայն Չեմպիոնների լիգայում «Բենֆիկայի» դեմ ոչ այնքան տպավորիչ ելույթ է ունեցել։
Այնուամենայնիվ, «Բարսելոնան», չնայած՝ չորս գոլ բաց թողեց, հաղթեց, և վերջին րոպեներին Շչեսնին փրկեց իր թիմին այն բանից հետո, երբ Դի Մարիան հայտնվեց մեկ-մեկը մեկի դիմաց պայքարում:
«Եթե Պենյան այդ խաղում դարպասում լիներ և նույն սխալներն աներ, Լեհաստանում Ինյակի Պենյային խարույկի վրա կայրեին: Իսկ այստեղ գրում են, որ Շչեսնին փրկեց հանդիպումը»,- ասել է Բոնեկը։