Տիբո Կուրտուան Մադրիդի «Ռեալին» համարում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը։
Չորեքշաբթի օրը Մադրիդյան գրանդը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում կխաղա «Բրեստի» հետ։ Թիմը 12 միավորով 16-րդ տեղում է։
«Հավասարակշռություն գտնելու համար շատ բան պետք է հաշվի առնել: Բայց եթե նույնիսկ մի քանի խաղում պարտվենք, մենք դեռ ողջ ենք ամեն կերպ և հավատում ենք, որ ունակ ենք հաղթել Եվրոպայի ուժեղագույն թիմերին։
Լավագույն ութնյակում եզրափակելը դժվար կլինի, բայց մենք դեռ հանդիպում ունենք անցկացնելու։ Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, և, չնայած կասկածներին, ես չեմ կարծում, որ մենք այլևս ֆավորիտ չենք», ասել է Բելգիացի դարպասապահը։