Տիագու Մոտան «Յուվենտուսի» պատմության մեջ միայն երկու մարզչի է գերազանցում այս ցուցանիշով

Տիագու Մոտան «Յուվենտուսի» պատմության մեջ ունի հաղթանակների երրորդ ամենացածր տոկոսը: Թիմը շաբաթ օրը պարտվեց «Նապոլիին»՝ ընդհատելով անպարտելիության 21 խաղերի շարքը, և այժմ «Յուվենտուսը» 5-րդ տեղում է՝ առաջատարից հետ մնալով 16 միավորով:

Այս մրցաշրջանում «Յուվենտուսի» մեկնարկը վերջին 14 տարիների ամենավատն է՝ 22 խաղից հետո ընդամենը 37 միավոր։ Հիշեցնենք, որ ավելի վատ մեկնարկ թիմն ունեցել էր 2010/11 մրցաշրջանում՝ 35 միավորով։

Այս պահին Մոտայի հաղթանակների տոկոսը կազմում է 38.71%, ինչը գերազանցում է միայն Ալբերտո Ձակերոնիի (38.10%) և Սանդրո Պուպպոյի (24.19%) ցուցանիշներին։