Սթիվեն Ջերարդը կարող է հեռանալ «Ալ-Իտիֆակից»

«Լիվերպուլի» լեգենդ և «Ալ-Իտիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է հեռանալ Սաուդյան Արաբիայի թիմից։

Ինչպես հայտնում է Al-Youm-ը, 44-ամյա մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը հրաժարական տալ թիմի վատ արդյունքների պատճառով։ Նշվում է, որ սաուդյան թիմի ղեկավարներն արդեն ուսումնասիրում են Ջերարդի հնարավոր հրաժարականը և փնտրում են նրան փոխարինողին։

Ջերարդը գլխավորում է «Ալ-Իթիֆակը» 2023 թվականի ամռանից։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ընթացիկ խաղարկության 17 տուրից հետո նրա թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։