«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է ՊՍՎ-ի դեմ սպասվող խաղի մասին։
«Անցած մրցաշրջանում ես նրանց խաղը դիտել եմ մի քիչ ավելի շատ, քան այս մրցաշրջանում: Անցած մրցաշրջանում նրանք անհավատալի էին: Այս մրցաշրջանում, կարծում եմ, նրանք մի քանի միավոր ավելի շատ են կորցրել, քան անցածում, բայց տարբերությունը այնքան մեծ չէ:
Մեր խաղային փիլիսոփայությունները նման են: Նմանությունը այն է, որ նրանք ցանկանում են շատ տիրապետել գնդակին, հարձակում սկսել պաշտպանությունից: ՊՍՎ-ի երկրպագուները շատ ուրախ են, որ Պիտեր Բոշը նրանց հետ է:
Նրան դիտելը հաճելի է, նա միշտ դրական է, նրա խաղային ոճը ենթադրում է իրադարձություններով հարուստ խաղ», ասել է Արնե Սլոտը։