«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Սևիլիա»։
Ինչպես հայտնում է RB Sport-ը, «Սևիլիան» որոշել է դադարեցնել Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները «Լոկոմոտիվի» հետ։ Նշվում է, որ կողմերը երկար ժամանակ երկխոսության մեջ են եղել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Չի բացառվում, որ հաջորդ ամառ իսպանական ակումբը կարող է վերադառնալ նոր առաջարկով։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել 23 խաղում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։