Ռոբերտ Լևանդովսկին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»:
«Ես հպարտ եմ իմ տարիքով, արդեն 37 տարեկան եմ, և չեմ ամաչում դրա համար։ Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել, և իմ նպատակն է ապացուցել, որ տարիքը պարզապես թիվ է։ Ես դեռ կարողանում եմ հասնել նույն հաջողությանը, ինչ մի քանի տարի առաջ։
Ես մեծ ցանկություն ունեմ շարունակելու խաղալ, և իմ ժպիտը մարզումների և հանդիպումների ժամանակ, երբեք դեմքիցս չի հեռանում։ Ես դեռ ձգտում եմ մրցակցել և նոր գավաթներ նվաճել։
Ես ինձ հիանալի եմ զգում «Բարսելոնայում», ինչպես ակումբում, այնպես էլ երկրպագուների շրջանում: Ես երջանիկ եմ այստեղ և չեմ դիտարկում այլ վայրեր, որտեղ կարող եմ խաղալ»,- ասել է Լևանդովսկին։