Ռոբերտ Լևանդովսկին` Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ

Ռոբերտ Լևանդովսկին 12-րդ անգամ դարձավ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ։
«Բարսելոնայի» 36-ամյա հարձակվողը ճանաչվել է 2024 թվականի լավագույն լեհ ֆուտբոլիստ։

Մրցանակը սահմանվել է Piłka Nożna շաբաթաթերթի կողմից 1973 թվականին։ Լևանդովսկին առաջին անգամ լավագույնն է ճանաչվել 2011 թվականին և դրանից հետո միայն երկու անգամ չի դարձել դափնեկիր դառնալ։

2018 թվականին մրցանակը շնորհվել է դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկուն («Վեսթ Հեմ»), իսկ 2023 թվականին՝ կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին (այն ժամանակ խաղում էր «Նապոլիում», այժմ՝ «Ինտերում»)։