Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ապաքինվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որը տևել է ավելի քան մեկ տարի։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ռեալը» որոշել է երկարաձգել Ալաբայի հետ պայմանագիրը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կստորագրի աշխատանքային պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի կեսերը և կներառի այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
Գործող պայմանագիրը 32-ամյա Ալաբային կապում է Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։
Ընդհանուր առմամբ, ավստրիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 105 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։