Ռալֆ Ռանգնիկը կարող է թոփ ակումբ մարզել

Ռալֆ Ռանգնիկը ակումբային մակարդակով աշխատանքի վերադառնալու հնարավորություն ունի։ Ինչպես հաղորդում է գերմանական Sky-ը, մարզիչը գաղտնի հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ։

Գերմանական թիմը գլխավոր մարզիչ է փնտրում Նուրի Շահինի պաշտոնանկությունից հետո և Ռանգնիկին առաջարկել է կարճաժամկետ պայմանագիր՝ մինչև ամառ:

Աղբյուրը նշում է, որ Ռանգնիկը հակված է «Բորուսիային» մերժելուն։ Ռալֆը ներկայումս մարզում է Ավստրիայի հավաքականը և գործող պայմանագիր ունի մինչև 2025 թվականի ավարտը։ Միևնույն ժամանակ, «Բորուսիան» կարող է այս ամառ վերադառնալ Ռանգնիկի թեկնածությանը։