Նոր տեղեկություն՝ Կարիմ Ադեյեմիի ապագայի վերաբերյալ

Կարիմ Ադեյեմին հունվարին չի հեռանա «Բորուսիայից»:

Լրագրող Պատրիկ Բերգերը հայտնում է, որ եզրային հարձակվողը դա հասկացրել է բոլոր շահագրգիռ ակումբներին: «Նապոլին» պատրաստ էր Ադեեմիի համար վճարել 52,5 միլիոն եվրո, քանի որ նրան տեսնում էին որպես ՊՍԺ տեղափոխված Խվիչա Կվարացխելիային փոխարինող։

Նշվում է, որ Ադեյեմիի նկատմամբ հետաքրքրությունը կարող է վերականգնվել ամռանը, մասնավորապես՝ «Չելսիի» կողմից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2027 թվականին։

Այս մրցաշրջանում 23-ամյա գերմանացին Բունդեսլիգայի 10 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։