Մարկուս Ռեշֆորդի ապագան մնում է անորոշ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագան մնում է անորոշ։

Ըստ Independent-ի՝ «կարմիր սատանաների» ղեկավարները պատրաստ են հարձակվողի հետ կապված երկու տարբերակ դիտարկել՝ վարձավճարով Թուրինի «Յուվենտուս» մինչև մրցաշրջանի ավարտը կամ ամբողջական տրանսֆերով կատալոնական «Բարսելոնա» տեղափոխություն։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։