Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ, ֆուտբոլիստը կարոտում է «Բարսելոնան»

«Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել աշխատանքային պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ, քանի որ կարոտում է Բարսելոնայի կյանքը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին շարունակում է «Բարսելոնան» համարել իր տունը և մտադիր է կարիերան ավարտելուց հետո շարունակել ապրել այնտեղ։ 37-ամյա հարձակվողի ընտանիքը նույնպես առաջնահերթ խնդիր է համարում քաղաք վերադառնալը։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2000-ից 2021 թվականներին։ Այդ ընթացքում նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։