«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Ալ Նասրը» փորձել է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվողի հետ՝ առաջարկելով նրան բարձր աշխատավարձ, սակայն սերբը մերժել է արաբական ակումբին։
Հիշեցնենք, որ Վլահովիչի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 18 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։