«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրես Քրիստենսենը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանի վնասվածք։ 28-ամյա պաշտպանի մոտավոր վերականգնողական շրջանը մոտ երեք շաբաթ է։
Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ դանիացին ապաքինվել էր անցած տարվա օգոստոսին ստացած աքիլեսյան ջլի վնասվածքից։