Այսօր «Ատալանտան» արտագնա խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին տուրում։
«Մեզ համար հեշտ չէ խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Բարսելոնան»։ Եթե կարողանանք հաղթել, ապա կհաղթենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին։
Մենք շատ լավ գիտենք, որ մեր նպատակը լավագույն ութնյակում հայտնվելն է: Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ մեր ելույթից: «Ռեալի» և «Արսենալի» հետ խաղերի ժամանակահատվածում մենք շատ բարդ գրաֆիկ ունեինք։
Կարծում եմ՝ ոչ-ոքին մեզ կհամապատասխանի։ Ինձ համար ավելի կարևոր է չափել մեր ուժերը «Բարսելոնայի» դեմ և տեսնել մեր իրական մակարդակը։
Նախկինում «Բարսան» չուներ միայն Մեսսի, այլ խաղացողներ նույնպես առաջատար էին: Ֆլիկը հիանալի թիմ է կառուցել: «Բարսան» միշտ լավ է խաղում, նրանք երիտասարդ տաղանդներ ունեն:
Բոլոր խաղացողները արագ են և տեղխնիկապես հզոր։ «Բարսան» անընդհատ անհավանական տաղանդներ է տալիս ֆուտբոլին, դա ֆուտբոլի գագաթնակետն է»,- ասել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչը։