Դանիել Մալդինին կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ

Ա Սերիայի երեք ակումբներ հավակնում էին Պաոլո Մալդինիի որդու՝ Դանիել Մալդինիի ծառայություններին, իսկ այժմ պարզվում է, որ դա ամենաշատը ցանկանում է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջիան Պիերո Գասպերինին։

Վերջերս թիմը վնասվածքի պատճառով կորցրեց Աֆրիկայի լավագույն խաղացող Ադեմոլա Լուկմանին, և այժմ նրան շտապ փոխարինող է անհրաժեշտ: Իսկ Մալդինին լավ տարբերակ է թվում: Տեղեկությունը հաստատում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ «Ատալանտայի»  մեկ այլ հավանական տարբերակ, ըստ Դի Մարցիոյի, «Նապոլիի» Ջակոմո Ռասպադորին է: