«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իր 7-ամյա որդին սիրում է հետևել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի խաղին։
«Իմ որդին՝ Մատեոն, սիրում է Մբապպեին։ Ասում է՝ հայրիկ, նա քեզնից լավն է։ Եվ ես հարցրեցի նրան. «Ո՞վ է ավելի շատ գոլեր խփել»։ (ծիծաղում է)։ Ծիծաղելի է,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի «Ալ-Ֆաթեհի» դեմ վերջերս կայացած խաղում (3։1) 39-ամյա պորտուգալացին խփեց իր 920-րդ գոլը կարիերայում և զբաղեցրեց առաջին տեղը առաջնության ռմբարկուական մրցավազքում (14 գոլ)։
Մբապպեն Մադրիդի «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 21 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։