«Լիվերպուլի» աստղ և հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն խոստովանել է, որ իր կարիերան Անգլիայում կարող էր այլ ընթացք ունենալ, եթե միանար «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Իմ նկատմամբ հետաքրքրություն կար «Մանչեսթեր Յունայթեդից», բայց 2022 թվականի ամռանը նրանք որոշեցին ձեռք Անտոնիին իմ փոխարեն։ Ես խնդրեցի նրանց ավելի արագ որոշում կայացնել, քանի որ ես ինքս պետք է որոշեի ապագայի մասին: Կային նաև առաջարկներ «Սաութհեմփթոնից» «Լիդսից» և ՊՍՎ-ից: 2022 թվականի վերջին՝ Աշխարհի առաջնությունից հետո, ինձ մոտեցավ «Լիվերպուլը», և ես հասկացա, որ իզուր չէի, որ որոշեցի սպասել»,- ասել է ֆուտբոլիստը։