«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել իտալական «Ռոմայում»։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, անգլիական ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստին վարձավճարով բաց թողնել իտալական ակումբ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։