«Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը ցանկանում է ձմռանը հեռանալ մյունխենյան ակումբից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Թոթենհեմը»։ Նշվում է, որ Թելը «Չելսիին» հասկացրել է, որ չի ցանկանում միանալ լոնդոնյան թիմին՝ նրանց հարձակման գծում ծանր մրցակցության պատճառով։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Այս մրցաշրջանում Թելը «Բավարիայի» կազմում անցկացրած 13 խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում։