Անտուան ​​Գրիզմանը կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից»

Ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մասին հայտնում է Tribal Football պորտալը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը։ Գրիզմանն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է «Ատլետիկոյի» ղեկավարությանը։

Անտուանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ «Ատլետիկոն» այս ամառ կարող է որոշակի գումար աշխատել՝ վաճառելով իր առաջատարին:

Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը 21 հանդիպում է անցկացրել։ Գրիզմանը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: