ՊՍԺ-ի 59 երկրպագու է ձերբակալվել Չեմպիոնների Լիգայի «Շտուտգարտի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրի հանդիպման նախօրեին, որում կհանդիպեն գերմանական «Շտուտգարտը» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», լարված իրավիճակ է ստեղծվել երկրպագուների շրջանում։ Լուրջ բախումներից խուսափելու համար ձերբակալվել է 59 երկրպագու։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ բոլոր ձերբակալված երկրպագուները «Պարի Սեն Ժերմենի» երկրպագուներ են։

«Շտուտգարտ» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 29-ին։ Թիմերը կխաղան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝