Վինիսիուսը սաուդյան թիմում հինգ տարվա պայմանագրի համար կարող է վաստակել մեկ միլիարդ եվրո

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը գերշահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը բրազիլացուն հինգ տարվա պայմանագիր է առաջարկել։ Այս ընթացքում բրազիլացին կարող է վաստակել մեկ միլիարդ եվրո։

Նշվում է, որ սաուդյան ակումբը ցանկանում է «Ռեալին» 300 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին 1 միլիարդից պակաս գնով, սակայն ակումբի ղեկավարությունը կհամաձայնի առաջարկին, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկություն հայտնի հեռանալ «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման ժամանակ։

Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ներկայումս մտադիր է մնալ մադրիդյան ակումբում՝ չնայած «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրվածությանը:

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։