Ռուբեն Ամորիմը խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։

«Ես պահեստայինների նստարանին կդնեի դարպասապահների մարզիչ Խորխե Վիտալին այն ֆուտբոլիստի փոխարեն, ով լավագույնս չի տալիս», – Ամորիմի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։