«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Պետք է տեղ զբաղեցնենք Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում»։ Մենք պետք է ձգտենք հաղթել Չեմպիոնների լիգայում և նվաճել Անգլիայի գավաթը։ Բարդ մրցաշրջան է, բայց նպատակները մնում են նույնը: Բոլորս հավատում ենք, որ կարող ենք հաջողությունների հասնել և բարելավել մեր դիրքերը Պրեմիեր լիգայում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Անգլիայի առաջնության 23 տուրից հետո «Քաղաքացիները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։ Ֆոդենը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։