Պաուլո Ֆոնսեկան կարող է գլխավորել ֆրանսիական թիմը

Պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է գլխավորել «Լիոնը»: Կողմերի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են, Ֆոնսեկան պատրաստ է անմիջապես ստանձնել իր պարտականությունները: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ֆոնսեկան «Միլանը» մարզել է 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր: Նախկինում նա աշխատել է «Լիլում», «Ռոմայում», «Շախտյորում», «Բրագայում» և այլ ակումբներում։

Հիշեցնենք, որ 19 տուրից հետո «Լիոնը» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը։