Պաշտոնական. «Յուվենտուսը» վարձավճարով ձեռք է բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Չելսիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Յուվենտուս»:

Իտալական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի վարձավճարով տեղափոխության մասին՝ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

«Ծեր սինյորայի» կազմում 21-ամյա Վեյգան հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։

Ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել անցյալ ամառ՝ «Բազելից»: Կենտրոնական պաշտպանը լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 18 հանդիպման, դառնալով՝ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: