Վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ տեղափոխվելուց հետո «Նապոլին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։
Sky Italy-ի փոխանցմամբ՝ իտալական ակումբը մոտակա ժամերին կվերսկսի բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոյի համար։ Նշվում է, որ ակումբները պայմանավորվել են շաբաթվա սկզբին կրկին կապ հաստատել միմյանց հետ։
«Նապոլին» պատրաստվում է նվազեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջները 20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։ «Կարմիր սատանաները» չեն ցանկանում բաժանվել Գառնաչոյից, սակայն ակումբը բավարար ֆինանսական վիճակում չէ, որպեսզի մերժի մեծ առաջարկները։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։