Մանուել Ականջին պատմել է, թե ինչ լեզվով է խոսում Աբդուկոդիր Խուսանովի հետ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին պատմել է, թե ինչ լեզվով է խոսում թիմի նորեկ Աբդուկոդիր Խուսանովի հետ։

«Նա ասում է, որ ավելի լավ է հասկանում անգլերենը, քան ֆրանսերենը, ուստի ես նրա հետ շփվում եմ անգլերենով։ Կարծում եմ՝ նա կբարելավի իր անգլերենը, սա հատկապես կարևոր է կենտրոնական պաշտպանների համար։ Նա շատ բան է հասկանում անգլերեն, բայց դեռ չի կարողանում իր մտքերը փոխանցել։ Շուտով ամեն ինչ կփոխվի», – Ականջիի խոսքերը մեջբերում է City Report-ը։

Հունվարի 20-ին «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց ֆրանսիական «Լանսից» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տեղափոխության մասին։ Ուզբեկստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2029 թվականի ամառ։