Ժորժինյոն կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Բրազիլական «Ֆլամենգոն» բանակցություններ է վարում Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Ժորժինյոյին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Goal-ը:

Ըստ աղբյուրի՝ բրազիլական թիմի ղեկավարությունը մտադիր է բանակցել ֆուտբոլիստի ազատ տրանսֆերի շուրջ։

Իտալացի ֆուտբոլիստը «զինագործներին» միացել է «Չելսիից» 2023 թվականի հունվարին:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Ժորժինյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: