Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ թիմում

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբում։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում 25-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված «Ասթոն Վիլայի» հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի այլ ակումբներ։

Ֆելիշը «Չելսի» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» 52 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի ներկայիս արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։