Ժերեմի Դոկուն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուին։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» ցանկանում են բելգիացուն վարձավճարով ձեռք բերել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն վախենում են, որ չեն կարողանա «քաղաքայինների» հետ պայմանավորվել ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում, քանի որ ֆինանսական դժվարություններ են ապրում:

Նշվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում խաղային րոպեների քանակից և ավելի շատ խաղաժամանակ է ակնկալում։

Այս մրցաշրջանում 22-ամյա Դոկուն ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: