«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի մասին, ով իր տեղը գրավեց Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (7։1)։
«Ես արդեն խաղից առաջ ասել եմ, որ մենք չենք պարտվում Շչեսնիի հետ։ Ես հասկանում եմ, որ սա Ինակիի համար լավագույն իրավիճակը չէ, բայց սա ֆուտբոլ է։ Մենք դա քննարկել ենք մարզիչների հետ և նման որոշում ենք կայացրել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Շչեսնին միացել է «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին։ Ընթացիկ մրցաշրջանում նա հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով վեց գնդակ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։
Դարպասապահ Ինյակի Պենյան այս մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 25 գոլ և 6 անգամ անառիկ պահելով դարպասը։