«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե ինչն է ավելի կարևոր կատալոնացիների համար՝ Իսպանիայի առաջնությունը, թե Չեմպիոնների լիգան։
«Լա Լիգան․․․ Դա ամենակարևոր մրցաշարն է, որ մենք պետք է հաղթենք։ Իհարկե, կան նաև այլ մրցումներ, օրինակ՝ Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան: Այնուամենայնիվ, առաջնությունը հաղթելու ամենադժվար մրցակցությունն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 21-րդ տուրի արդյունքներով «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ վաստակելով 42 միավոր և յոթ միավորով են հետ մնում առաջատար «Ռեալից»։
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում ելույթներին, ապա Ֆլիկի թիմն արդեն հասել է 1/8 եզրափակիչ՝ յոթ տուրում վաստակելով 18 միավոր։ Այս թվերը թույլ են տալիս «Բարսելոնային» մրցաշարի ընդհանուր փուլում երկրորդ տեղում լինել։