«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատմել է, որ թիմի կիսապաշտպան Գավին իրեն խնդրել է Լա Լիգայի 21-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղի վերջում խաղադաշտ դուրս բերել 21-ամյա կիսապաշտպան Պաբլո Տորեին՝ իր փոխարեն։
«Ինձ ամենաշատը տպավորեց Գավիի հետ զրույցը: Ես ուզում էի նրան բաց թողնել վերջին 15 րոպեների ընթացքում, և նա ինձ ասաց, որ խաղադաշտ դուրս գա Տորեն։ Սա անհավանական է, պարզապես հիանալի: Ֆանտաստիկ է, մարզչի համար սա անհավանական է: Ես սիրում եմ Գավիին։
Ինձ դուր է գալիս այս վերաբերմունքը։ Նա ցանկանում է խաղալ յուրաքանչյուր խաղում, և ասել, որ այս իրավիճակում ամենաբարձր մակարդակն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։