«Ինտերի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է

Բելգիայի ազգային հավաքականի, և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը ձերբակալվել է Անտվերպենի նավահանգստով կոկաինի մաքսանենգության գործով, այս մասին հայտնում է Gazet van Antwerpen պարբերականը։

Գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել 30 հասցեներում, այդ թվում՝ 36-ամյա Նաինգոլաանի բնակարանում: Առգրավվել է նրա ավտոմեքենաներից մեկը։

Նաինգոլանը հունվարի 22-ին միացել է Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լոկերեն-Տեմսե» ակումբին։ Բելգիացու բիզնես գործընկերներից մեկը նախկինում դատապարտվել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման համար մասնավոր ինքնաթիռներով թմրանյութեր տեղափոխելու համար, սակայն ավիաընկերությունը, հավանաբար, ներգրավված չէ այս հետաքննության մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, վերջին տարիներին բելգիացուն պարբերաբար նկատում էին Անտվերպենի գիշերային ակումբներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարդկանց հետ միասին։