Ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագայի մասին՝ «Ալ-Հիլալից» հեռանալուց հետո։
Այսօր՝ հունվարի 28-ին, Սաուդյան Արաբիայի ակումբը պաշտոնապես հայտարարեց պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին։
Ռոմանոն նշում է, որ բրազիլացին մոտ ժամանակներս բուժզննում կանցնի, իսկ հետո պայմանագիր կկնքի բրազիլական «Սանթոսի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կհամաձայնի աշխատավարձի զգալի կրճատման՝ բրազիլական թիմ վերադառնալու համար։